Շնորհավոր բոլոր կանանց և աղջիկների Մարտի 8-ը…

PicMonkey Collage

սիրելի կանայք եւ աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ գարնանային միամսյակի կապակցությամբ: Ձեզանից յուրաքանչյուրին մաղթում եմ մեծ սեր, կանացի երջանկություն եւ գործնական հաջողություններ: : Միշտ եղեք սիրված եւ սիրեք մեզ, քանի որ կյանքը գույներ է ստանում միայն սիրո մեջ»:: Միշտ եղեք սիրված եւ սիրեք մեզ, քանի որ կյանքը գույներ է ստանում միայն սիրո մեջ»:

Վազգեն Սարգսյան…Ամեն մարդ ինքն իր առաջ պետք է պատասխան տաէ ով է ինքը

Վազգեն Սարգսյանը ծնվել է Արարատ գյուղում։ Գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել էՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1976-80)։ 1979-83-ը աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ իր հարազատ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1983-1986 թթ.-ին եղել էԱրարատի ցեմենտի գործարանի կոմերիտմիության քարտուղարը։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես հրապարակախոսության բաժնի վարիչ (1986-1989 թթ.)։ 1987-ին «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակին։

19901992-ին «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր և Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1991-92-ին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 1992-93-ին՝ ՀՀ նախագահ խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։ 1993-ից՝ «Երկրապահ» կամավորական միության նախագահ, 1993-95-ին՝ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար, 1995-99-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար։ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։

Սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ։[1]

Վազգեն Սարգսյանը 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս կոչմանը։

Արթուր Թարխանյան

Ի ծնե Արթուր Արտավազդի Թարխանյան
Ծնվել է 1932 փետրվարի 23
Ծննդավայր Երևան
Մահացել է 2006
Ազգություն Հայաստան Հայաստան
Ճյուղ(եր) ճարտարապետություն
Գործունեություն ճարտարապետ

Արթուր Արտավազդի Թարխանյան (1932փետրվարի 23Երևան – 2006), ճարտարապետ, ՀՀ վաստակավոր (1972), ՀՀ ժողովրդական. (1987) ճարտարապետ։ Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի (1992), ՀՃԱ (1996) պատվավոր անդամ։

1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1957 թվականից աշխատում է Հայպետնախագիծ ինստիտուտում19691986 թթ.՝ տիպային նախագծման արվեստանոցի ղեկավար, 1990 թվականից՝ գլխավոր ճարտարապետ։ 1986-89-ին՝ ՀՀ պետշինի նախագահի առաջին տեղակալ։

1968 թվականից դասավանդում է ԵՊՃՇՀ-ում (պրոֆեսոր՝ 1993 թվականից)։

Համահեղինակների հետ Արթուր Թարխանյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝

  • ՀՀ ԳԱԱ Հասարակական գիտությունների ինստիտուտների մասնաշենքերը (1955-72)
  • «Ռոսիա» կինոթատրոնը (1970-74, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ, 1979)
  • Երիտասարդության պալատը (1970-85, ՀամԼԿԵՄ մրցանակ, 1981)
  • «Զվարթնոց» օդանավակայանը (1981, ՀԽԱՀ Պետական մրցանակ՝ 1985)
  • Մարզահամերգային համալիրը (1984, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1987)
  • «էրեբունի-3» բնակելի միկրոշրջանը

Արթուր Թարխանյանը շուրջ 2 տասնյակ հուշարձանների ճարտարապետ է։

Արթուր Թարխանյանը պարգևատրվել է Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (19621968), խորհրդային ճարտարապետության 1973-77-ի նվաճումների, «Տարվա լավագույն կառույց» (1982, ոսկե մեդալ), «Տարվա լավագույն ստեղծագործություն» (1985) համամիութենական ստուգատեսների դափնեկիր, ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ոսկե, ՀՀ Անանիա Շիրակացու (1998) մեդալներով։

Եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1980-89)։

1997 թվականին Երևանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է Արթուր Թարխանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Ջուզեպպե Վերդի

загруженное загруженное (1)

Ջուզեպպե Վերդի 1813հոկտեմբեր 10 – 1901հունվար 27), նշանավոր իտալացի կոմպոզիտոր։ Համարվում է 19 դարի առավել ազդեցիկ օպերային երգահաններից մեկը։ Գրել է 28 օպերա, որոնցից շատերը, այդ թվում՝ «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Տրուբադուր», «Աիդա», «Օթելլո» օպերաները, ընդգրկված են ժամանակակից խոշորագույն օպերային թատրոնների մշտական խաղացանկերում։

Կյանքի վաղ շրջանը

Ջուզեպպե Վերդին ծնվել է 1813 թվականին (ինչպես և Ռիխարդ Վագները՝ հետագայում նրա գլխավոր մրցակիցը և գերմանական օպերային դպրոցի առաջնորդ կոմպոզիտորը), Լը Ռոնկոլեում, Բուսետոյից ոչ հեռու (Պարմի դքսություն)։ Կոմպոզիտորի հայրը՝ Կարլո Վերդին ուներ գյուղական մի պանդոկ։ Մայրը՝ Լուիջա Ուտտինին մանող բանվորուհի էր։ Վերդին դժվար մանկություն է ունեցել։ Ընտանիքը խեղճ էր ապրում։ Գյուղի եկեղեցում նա մասնակցում էր պատարագի մատուցմանը։ Նոտաճանաչություն ձեռք բերել և երգեհոն նվագել սովորել է Պիետրո Բայստրոկիի մոտ։ Տեսնելով որդու առաջադիմությունը երաժշտության ասպարեզում, ծնողները Ջուզեպպեին սպինետ նվիրեցին (սպինետը ստեղնաշարային նվագարան է՝ կլավեսինի նման)։ Այս խիստ անկատար գործիքը կոմպոզիտորը պահպանեց ամբողջ կյանքի ընթացքում։

Giuseppe Verdi signature.jpg

ԽՍՀՄ փոստային նամականիշ՝ նվիրված Ջուզեպպե Վերդիին, 1963 թ.

Երաժշտության մեջ շնորհալի պատանուն ուշադրություն դարձրեց Անտոնիո Բարեցցին՝ մի հարուստ վաճառական հարևան Բուսետո քաղաքից։ Նա հավատում էր, որ Վերդին կդառնա ոչ թե պանդոկապան կամ եկեղեցական երգեհոնահար, այլ մեծ կոմպոզիտոր։ Բառեցցիի խորհրդով տասնամյա Վերդին տեղափոխվեց Բուսետո՝ ուսման։ Այսպես սկսվեց նոր, կյանքի էլ ավելի դժվար շրջանը՝ պատանեկությունն ու երիտասարդությունը։ Կիրակի օրերը Ջուզեպեն գնում էր Լը Ռոնկոլե, որտեղ երգեհոն էր նվագում պատարագի ժամանակ։ Վերդիի համար կոմպոզիցիայի դասատու էլ հայտնվեց՝ Ֆերնանդո Պրովեզին, ով Բուսետոյի «Ֆիլհարմոնիկ հասարակության» տնօրենն էր։ Պրովեզին Վերդիին սովորեցնում էր ոչ միայն կոնտրապունկտ (մեղեդային երկու կամ ավելի ձայների համադրում), այլև լրջորեն զբաղվում էր նրա նոտա կարդալով։ Ջուզեպեի ուշադրությունը կենտրոնացնում էր համաշխարհային գրականության վրա՝ Շեքսպիր, Դանթե, Գյոթե, Շիլլեր։ Նրա ամենասիրած ստեղծագործություններից էր իտալացի մեծ գրող Ալեսանդրո Մանձոնիի «Նշանվածները» վեպը։

Միլանում, ուր Վերդին գնաց քսան տարեկան հասակում՝ կրթությունը շարունակելու նպատակով, նրան կոնսերվատորիա (այսօր կրում է Վերդիի անունը) չընդունեցին՝ դաշնամուր վատ նվագելու պատճառով։ Բացի դրանից կոնսերվատորիայում տարիքային սահմանափակում կար։ Վերդին սկսեց կոնտրապունկտի մասնավոր դասեր ստանալ՝ միաժամանակ անցկացնելով միջոցառումներ և պարզապես համերգներ։ Շփվելով Միլանի հասարակության վերնախավի հետ, նա որոշեց թատերական կոմպոզիտորի լուրջ գործունեություն ծավալել։

Վերադառնալով Բուսետո՝ Վերդին ամուսնացավ Մարգարիտա Բարեցցիի հետ։ Նրանց երկու երեխաները մահացան դեռ մանուկ հասակում։

Վարպետը

38 տարեկանում Վերդին սիրավեպ ունեցավ երգչուհի (սոպրանո) Ջուզեպինա Ստրեպոնիի հետ։ Նրանք ամուսնացան միայն 11 տարի անց, իսկ նրանց համատեղ կյանքը մինչ ամուսնությունը հաճախ դիտվում էր որպես սկանդալային այն վայրերում, որտեղ նրանք ապրում էին։ Ջուզեպինան շուտով դադարեց ելույթ ունենալ, և Վերդին հետևելով Ջոակինո Ռոսինիի օրինակին, որոշեց կարիերան դադարեցնել կնոջ հետ։ Նա հարուստ էր, հանրաճանաչ և սիրահարված։ Հնարավոր է՝ հենց Ջուզեպինան համոզեց նրան շարունակել օպերաներ գրել։ “Հանգստից հետո” Վերդիի գրած առաջին օպերան դարձավ նրա առաջին գլուխգործոցը՝ «Ռիգոլետոն»։ Օպերայի լիբրետոն, գրված Վիկտոր Հյուգոյի «Արքան զվարճանում է» պիեսի մոտիվներով էական փոփոխության ենթարկվեց գրաքննության արդյունքում և կոմպոզիտորը մի քանի անգամ մտադրվեց թողնել աշխատանքը, մինչև վերջապես օպերայի ստեղծման ավարտը։ Առաջին բեմադրությունը տեղի ունեցավ Վենետիկում 1851 թվականին և ունեցավ խոշոր հաջողություն։

«Ռիգոլետոն» հավանաբար երբևէ գրված լավագույն օպերան է։ Վերդիի արտիստիկ շռայլությունը նրանում արտահայտված է լիովին։ Հիանալի մեղեդիներով հագեցած ամբողջ պարտիտուրան, ձայնային ելևէջումները հնչում են իրապես երկնային գեղեցկությամբ, չկրկնվելով, բազմաթիվ արիաներն ու նվագախմբի կատարումները հետևում են միմյանց երաժշտական հանճարի այս անդադար տոնակատարության մեջ, խթանում են ապրումները՝ միահյուսելով ողբերգականն ու կատակերգականը։

Վերդիի հաջորդ նշանավոր օպերան՝ «Տրավիատան» արավեց և բեմադրվեց «Ռիգոլետոյից» երկու տարր անց։ Սրա լիբրետոն գրվեց Ալեքսանդր Դյումա – որդու «Կամելիազարդ տիկինը» պիեսի հիման վրա։

Այնուհետև հաջորդեցին ևս մի քանի օպերաներ, որոնց շարքում այսօր հաճախ կատարվող «Սիցիլիական ժամերգություն»-ը (Les vêpres Siciliennes, գրված Փարիզի օպերայի պատվերով), «Տրուբադուր»-ը (Il Trovatore),, «Դիմակահանդես»-ը (Un ballo in maschera), «Ճակատագրի ուժը» (La forza del destino, գրված Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի պատվերով), «Մակբեթ»-ի (Macbeth) երկրորդ հրատարակությունը։ 1869 թվականին Վերդին գրեց «Libera Me»-ն՝ Ջոակինո Ռոսինիի հիշատակին նվիրված Ռեքվիեմի համար (մյուս մասերը գրել էին ժամանակի ոչ այնքան հայտնի իտալացի կոմպոզիտորները)։ 1874 թվականին գրող Ալեսանդրո Մանձոնիի մահվան կապակցությամբ Վերդին գրեց իր Ռեքվիեմը՝ դրան միացնելով նախկինում գրած «Libera Me»-ի վերափոխված տարբերակը։

Վերդիի վերջին նշանավոր օպերաների մեկը՝ «Աիդա»-ն նրան պատվիրվել էր Սուեզի ջրանցքի բացման առթիվ։ Ըստ որոշ տվյալների՝ երբ տոնակատարության կազմակերպիչներն առաջին անգամ դիմեցին կոմպոզիտորին, նա հրաժարվեց պատվերն ընդունելուց։ Կազմակերպիչները Վերդիին զգուշացրել են, որ նույն առաջարկով կդիմեն Շարլ Գունոյին։ Վերդին հույս է հայտնեց, որ Գունոն կհամաձայնի օպերա գրել։ Եվ միայն երբ կազմակերպիչները սպառնացել են, որ պատվերը կստանա Ռիխարդ Վագները, Վերդին համաձայնել է ծանոթանալ պայմանագրի կետերին։

Վերդին և Վագները, յուրաքանչյուրը լինելով իր ազգային օպերային դպրոցի առաջնորդը, չէին սիրում միմյանց։ Ամբողջ կյանքում նրանք երբեք չհանդիպեցին։ Վագների և նրա երաժշտության մասին Վերդիի գրած մեկնաբանությունները պահպանվել են փոքր քանակով, որոնք անբարյացակամ են («Նա միշտ բոլորովին անտեղի ընտրում է չտրորված արահետ՝ փորձելով թռչել այնտեղ, ուր նորմալ մարդը պարզապես գնում է ոտքով՝ հասնելով շատ ավելի լավ արդյունքների»)։ Այնուամենայնիվ, Վերդին իմանալով Վագների մահվան մասին՝ ասել է. «Ինչ տխուր է… Այդ անունը մեծ հետք թողեց արվեստի պատմության մեջ»։ Իսկ Վագներից հայտնի է միայն մեկ արտահայտություն՝ Վերդիի երաժշտության մասին։ Լսելով Ռեքվիեմը, մեծ գերմանացին՝ մշտապես պերճախոս, միշտ շռայլ, բայց ոչ շողոքորթող մյուս շատ կոմպոզիտորների մասին արած մեկնաբանություններում, ասել է. «Ավելի լավ է՝ ոչինչ չասել»։ «Աիդա»-ն մեծ հաջողությամբ բեմադրվեց Կահիրեում 1871 թվականին։

Օպերաները

Այսօր` հունվարի 26-ին Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկ թատրոնը։

Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկական թատրոնը
1922թ. այս օրը Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկական թատրոնը, որը 1937թ. կոչվեց Գաբրիել Սունդուկյանի անունով:

Թատրոնը բացեց իր վարագույրը՝ Սունդուկյանի «Պեպոն» հռչակելով ծնննդյան վկայագիր և ծրագրային արժեք:

Թատրոնի ստեղծման ու զարգացման մեջ մեծ է դերուսույց Լևոն Քալանթարի ծառայությունը։
Հովհաննես Աբելյանը, Հասմիկը, Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը մարմնավորեցին հանդիսականի մոտ երկար հիշվող կերպարներ։
Թատրոնի խաղացանկում մնայուն պիեսներ էին հայ դրամատուրգիայից «Պատվի համար»-ը, «Նամուս»-ը, «Չար ոգի»-ն, «Պեպո»-ն, օտար հեղինակներից՝ «Օթելլո»-ն, «Լիր արքա»-ն և այլ գործեր։
Առանձնանում է հայ բեմի ականավոր վարպետ Վահրամ Փափազյանի խաղը Շեքսպիրի ստեղծագործություններում։ Հանրահայտ է նրա խաղացած Օթելլոն։
Հրաչյա Ներսիսյանի խաղն աչքի էր ընկնում հուզական մեծ ուժով։
1920-1930-ական թվականներին դրամատիկական թատրոններ էին գործում նաև Լենինականում (Գյումրի), Կիրովականում (Վանաձոր) և հանրապետության որոշ շրջկենտրոններում։ Երևանում գործում էին պատանի հանդիսատեսի և ռուսական դրամատիկական թատրոնները։ Շրջիկ թատերախումբ գոյություն ուներ Ամո Խարազյանի ղեկավարությամբ։
Թատրոնում աշխատել են նշանավոր դերասաններ Հասմիկը, Վ. Փափազյանը, Ա. Ոսկանյան, Հ. Ներսիսյան, Ա. Ավետիսյան, Գ. Ջանիբեկյան և ուրիշներ:
այաստանում պետական առաջին թատրոնը, որը բացվել է 1922թ.  Երևանում, Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնն է։


Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային
ակադեմիական թատրոն

     Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1921թ., պաշտոնապես բացվել 1922թ.: Հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը Լևոն Քալանթարն է: Առաջին ներկայացումը <<Պեպո>>կատակերգությունն է եղել, ռեժիսոր` Լևոն Քալանթար: Նախապես կոչվել է Առաջին պետական թատրոն: 1937թ. կոչվել է դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի անունով, 1967թ.` արժանացել ակադեմիական թատրոնի կոչման: Այժմ թատերախմբի կազմում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը, ՀՀ Ժողովրդական արտիստներ Վլադիմիր Աբաջյանը, Ժենյա Ավետիսյանը, Վահրամ Եղշատյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Մարգո Մուրադյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Կարեն Ջանիբեկյանը, Հարություն Մովսիսյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Արմեն Մարությանը, Նորայր Գևորգյանը, Գևորգ Չեփչյանը, Նելլի Խերանյանը,  Տիգրան Ներսիսյանը, Գրետա Մեջլումյանը, Ազատ Գասպարյանը,  Ջուլիետա Ստեփանյանը և ուրիշներ:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի
պետական թատրոն

     1942թ. ՀՀ ժողովրդական արտիստներ Շարա Տալյանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Արտեմի Այվազյանը, Թադևոս Սարյանը, Հայկ և Իզաբել Դանզասները, Էդուարդ  Համբարձումյանը, Վարդուհի Շահսուվարյանը, Արամ Սամվելյանը հիմնադրեցին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը: Առաջին տնօրենը Զավեն Վարդանյանն էր, իսկ անդրանիկ ներկայացումը Ռուդոլֆ Նելսոնի <<Թագավորը զվարճանում է>> օպերետն էր (ռեժիսոր` Թադևոս Սարյան, դիրիժոր` Ռաիսա Սարկիսովա (Սարգսյան):
Թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն է, տնօրենը` Կարո Շահբազյանը: Թատերախմբի կազմում են ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Մարիամ Ղազարյանը, Բորիս Պեպանյանը, Քաջազուն Գյուրջյանը, Նորայր Գևորգյանը, Զավեն Աբրահամյանը և ուրիշներ: Թատրոնը մասնակցել է ԱՄՆ-ում, Սիրիայում, Իրանում, Վրաստանում և Երևանում անցկացվող միջազգային փառատոների և արժանացել 6 մրցանակի:

Լրացավ Պարույր Սևակի 90- ամյակը

Այսօր լրանում է հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակը: Բանաստեղծը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի` ներկայիս Զանգակատուն, գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։

Նրա գերազանց առաջադիմության պատճառով ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր փորձերն է անում պոեզիայում։

1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական և հայրենասիրական երգերի համար:

1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսելով անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները։ 1970 թ.-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963 թ.-ից մինչև 1971թ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966 թ.-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։

Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։ Մինչև այժմ էլ մեծ գրողի մահվան հանգամանքները լիովին պարզված չեն և որոշ դրվագներ կասկածի տակ են առնվում:

ՉԵ՛Մ ԱՄԱՉՈՒՄ ԻՄ ՍԻՐՈ ՀԱՄԱՐ

Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս էլ չգիտեմ.
“Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու…
Ձմե՛ռ ու ամա՜ռ,
Աշո՛ւն ու գարո՜ւն…
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը…”

Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս ել չգիտեմ.
“Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ
Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,
Որով անցել ես ամռան օրերին,
Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով
Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ`
Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ,
Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին`
Ճանկռում են դեմքդ,
Աչքիդ սպառնում:
Ես քայլում էի աղջամուղջի մեջ,
Ու քայլում էի նաև … մտացիր:
Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-
Մի՞թե նույնը չէ:
Ու ես հասկացա,
Որ երբ հուզված ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,
Երբ անվստահ ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը.
Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը
Գուցե ամոթի՞ց
(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար)
Գուցե կարոտի՞ց
(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):
Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար
Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ
Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն
(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)” …

Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,-
Ինքս էլ չգիտեմ.
“Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:

Գարունը անցավ` ես քեզ չտեսա,
Ամառը անցավ` ես քեզ չտեսա,
Աշունը անցավ` չտեսա ես քեզ,
Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ…

Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը … մի՞թե չի գալու” …

Դեյվիդ Լինչ

Դեյվիդ Կեյթ Լինչ (ծն. Հունվար 201946 թ., ՄիսսուլլաՄոնտանաԱՄՆ)՝ ամերիկյան կինոռեժիսոր։

Լինչի կինոնկարները հայտնի են իրենց սյուրռեալիստական էլեմենտներով, իրենց երազային հաջորդականություններով, կանգուն և անհասկանալի պատկերներով և իրենց մանրակրկիտորեն արված ձայնային աջակցությամբ։

Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում նրա «Կապույտ թավիշ» ֆիլմը 8-րդն է դետեկտիվ ֆիլմերի ցանկում։

Մատթեոս Մամուրյան ( Ծնվել է հոկտեմբերի 17-ին)

загруженное

Գրող, թարգմանիչ, բանասեր, պատմաբան, մանկավարժ Մատթեոս Հովհաննեսի Մամուրյանը ծնվել է 1830թ.-ի հոկտեմբերի 17-ին, մահացել 1901թ.-ի հունվարի 2-ին: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի հունական դպրոցը, ապա ավարտել է Զմյուռնիայի Մեսրոպյան (1845), Փարիզի Սամուել Մուրատյան (1850) վարժարանները։

Ազատ ունկնդիր է եղել Քեմբրիջի համալսարանում (1856-1957)։ 1851-ին Մ.Աղաբեկյանի հետ Զմյուռնիայում հիմնել է Աղաբեկյան ուսումնարանը։ 1853-ին ուսուցչություն է արել Կ.Պոլսում։ Ղրիմի պատերազմի (1853-1956) ժամանակ բանակում ծառայել է որպես թարգմանիչ։ 1860-1865-ին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի դիվանապետ։ 1862-ին մասնակցել է Զեյթունի ապստամբների օգտին կատարված հանգանակությանը, հրապարակել Կիլիկիայում թուրքական քաղաքականությունը դատապարտող հոդվածներ։ 1865-1899-ին աշխատել է Զմյուռնիայի Մեսրոպյան և Հռիփսիմյան վարժարաններում:

1871-1901-ին Զմյուռնիայում հրատարակել է «Արևելյան մամուլ» գրական-քաղաքական հանդեսը, որտեղ տպագրվել է նաև նրա «Սև լեռին մարդը» վեպը և այլ երկեր։ Լույս են տեսել Մամուրյանի «Հայկական նամականի» (1872) և «Անգլիական նամականի կամ Հայու մը ճակատագիրը» (1880) հրապարակախոսական հոդվածների ժողովածուները, «Համառօտ ընդհանուր պատմութիւն դպրոցաց համար» (հ. 1-3, 1875-1878), «Համառօտ պատմութիւն Հայոց մինչեւ մեր օրերն» (1887) դասագրքերը։ Թարգմանել է Վոլտերի, Գյոթեի, Ժյուլ Վեռնի, Վալտեր Սկոտի, Լև Տոլստոյի և այլ գրողների երկեր, «Հազար ու մեկ գիշեր» արաբական հեքիաթները (6 հատորով)։ Մամուրյանը 19-րդ դարի 60-80-ական թթ. հայ ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսներից է. հայ ժողովրդի ազատագրումը կապել է զինված պայքարի հետ։

Տոնում ենք “Էրեբունի-Երևանի 2795” տարեդարձը.

ԵրևանՀայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և միաժամանակ ամենամեծ բնակավայրը։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքսգետի վտակ Հրազդան գետի ափին։ Բնակչության քանակով, որը կազմում է 1,117 մլն (2010 թ), Հայաստանի խոշորագույն քաղաքն է։ Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 12-րդն է Հայաստանի պատմության մեջ։

images (4)

Էրեբունին հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին և տեղակայված է եղել այժմյան Երևանի հարավային մասում։ Ըստ Վանում գտնված սեպաձև տարեգրության՝ ուրարտական արքա Արգիշտի Ա-ն իր թագավորության 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է․ «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր․․․»։ Մեկ դար անց վարչական և քաղաքական կենտրոնը տեղափոխվեց Թեյշեբաինի ամրոց, որը հիմնադրել էր Ռուսա Բ արքան այժմյան Երևանի հարավ-արևմտյան մասում, սակայն Թեյշեբաինին ավերվեց հավանաբար սկյութացիների կողմից Ուրարտուի անկման տարիներին (մ․թ․ա․ 590-ականներին)։ Էրեբունին շարունակեց իր գոյությունը նաև պարսից դարաշրջանում։ Այնտեղ գտել են միլեթական մետաղադրամներ՝ հատած մ․թ․ա․ 478թ․։ Հավանաբար այդ ժամանակ էլ հայերեն Էրեբունին սկսեցին արտասանել Էրեվունի։ Վարկածներ կան, սակայն ոչ հիմնավոր, որ Էրեվունին եղել է Պարսից սատրապություն Արևելյան Հայաստանի կենտրոնը։ [1]

Մ․թ․ա․ IV-III դարերին վերաբերվող հնագիտական հուշարձաններ գրեթե չեն հայտնաբերվել։ Երևանի մասին հիշատակում եղել է միայն III դարի մանիքեական տեքստում, որից պարզ է դառնում, որ Մանի մարգարեի աշակերտներից մեկը քրիստոնեական համայնքի հարևանությամբ հիմնադրել է մանիքեական համայնք։ Ըստ արձանագրության Երևանը կառավարում էր ինչ-որ միապետ, որն էլ ըստ հետազոտողների նշանակում է, որ այնտեղ ամրոց է եղել, որն էլ կառավարում էր այդ միապետը։ 5-րդ դարում կառուցվել է երևանյան ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է 1931 թվականին։images (1) images (2) images (3) images