լուցկու պատմությունը

download

Լուցկու  պատմությունը

Մի արևոտ օր սուրճի հատիկները հավաքված զրուցում էին:Զրուցում էին շատ հետաքրքիր թեմաներով…մտածում էին թե ինչ՞ու  մարդիկ իրենց չեն օգտագործում այնպես, ինչպես իրենք կան, այլ աղում են վերածելով փոշու:

Այդ խոսակցության ժամանակ մի մեծ փայտ կոտրվեց, կոտրվեց, կոտրվեց և ընկավ նրանց արջև:Նրանք շատ էին ուզում իմանային այդ ինչ փայտ էր:Գնացին, մոտեցան խառնվեցին, որպեսզի իմանան թե այդ փայտը որտեղից ընկավ:նրանք մոլորվեցին այդ մեծ փայտի մեջ և չկարողացան դուրս գալ:նրանք փաթաթվեցին փայտի գլխիկներին և այդպես չկարողացան դուրս գալ այդ մեծ փայտից:

Մատթեոս Մամուրյան ( Ծնվել է հոկտեմբերի 17-ին)

загруженное

Գրող, թարգմանիչ, բանասեր, պատմաբան, մանկավարժ Մատթեոս Հովհաննեսի Մամուրյանը ծնվել է 1830թ.-ի հոկտեմբերի 17-ին, մահացել 1901թ.-ի հունվարի 2-ին: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի հունական դպրոցը, ապա ավարտել է Զմյուռնիայի Մեսրոպյան (1845), Փարիզի Սամուել Մուրատյան (1850) վարժարանները։

Ազատ ունկնդիր է եղել Քեմբրիջի համալսարանում (1856-1957)։ 1851-ին Մ.Աղաբեկյանի հետ Զմյուռնիայում հիմնել է Աղաբեկյան ուսումնարանը։ 1853-ին ուսուցչություն է արել Կ.Պոլսում։ Ղրիմի պատերազմի (1853-1956) ժամանակ բանակում ծառայել է որպես թարգմանիչ։ 1860-1865-ին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի դիվանապետ։ 1862-ին մասնակցել է Զեյթունի ապստամբների օգտին կատարված հանգանակությանը, հրապարակել Կիլիկիայում թուրքական քաղաքականությունը դատապարտող հոդվածներ։ 1865-1899-ին աշխատել է Զմյուռնիայի Մեսրոպյան և Հռիփսիմյան վարժարաններում:

1871-1901-ին Զմյուռնիայում հրատարակել է «Արևելյան մամուլ» գրական-քաղաքական հանդեսը, որտեղ տպագրվել է նաև նրա «Սև լեռին մարդը» վեպը և այլ երկեր։ Լույս են տեսել Մամուրյանի «Հայկական նամականի» (1872) և «Անգլիական նամականի կամ Հայու մը ճակատագիրը» (1880) հրապարակախոսական հոդվածների ժողովածուները, «Համառօտ ընդհանուր պատմութիւն դպրոցաց համար» (հ. 1-3, 1875-1878), «Համառօտ պատմութիւն Հայոց մինչեւ մեր օրերն» (1887) դասագրքերը։ Թարգմանել է Վոլտերի, Գյոթեի, Ժյուլ Վեռնի, Վալտեր Սկոտի, Լև Տոլստոյի և այլ գրողների երկեր, «Հազար ու մեկ գիշեր» արաբական հեքիաթները (6 հատորով)։ Մամուրյանը 19-րդ դարի 60-80-ական թթ. հայ ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսներից է. հայ ժողովրդի ազատագրումը կապել է զինված պայքարի հետ։

Մի կտոր երջանկություն

44834945_happiness_by_wint3r881

Ես այսօր եկել եմ իմ մի կտոր երջանկությունը կիսելու քեզ հետ:
Ես ունեմ ընդամենը մի կտոր,շա~տ փոքրիկ կտոր երջանկություն:Սակայն,տե~ս,թե ինչպես է այն փայլում:
Ուզում եմ կիսեմ այն քեզ հետ: Ուզում եմ դու էլ ինձ նման մի~շտ ժպտաս ու երջանիկ լինես:
Առավոտից մինչ երեկո դու մտածում ես խնդիրներիդ մասին: Միգուցե պետք չէ այդքան մտածել? Ամբողջ ժամանակդ դրա վրա ես վատնում: Խնդրի համար ինչ-որ ժամ հատկացրու,ասենք` քնելուց առաջ ու հենց այդ ժամանակ նրա մասին մտածիր: Մի թունավորիր օրդ  վատ մտքերով, մի կորցրու և ոչ մի վայրկյան: Դու չգիտես,թե միտքդ ինչ ուժ ունի: Դու կարող ես սեփական մտքերովդ կյանքդ կառավարել, փոխել ամեն ինչ:Դու կարող ես անիմաստ տխրել,լինել դժբախտ…Իսկ ինչու  չես լինում անիմաստ երջանիկ?Եթե տխրելու համար կարող է նաև առիթ չլինել,ապա ինչու ենք մենք անպայման երջանկության համար առիթ փնտրում?Արի անառիթ երջանիկ լինենք,ցավին, լքվածությանը ու վատ մտքերին դեմ երջանիկ լինենք: Արի չթողնենք,որ  վատ մտքերը թունավորեն մեզ,ստիպեն դառնալ թույլ,անօգնական, վատատեսության գերի: Խնդրում եմ, արի չծախսենք վայրկյաններդ:

Տես, իմ մի կտոր երջանկությունը բռնել եմ ափերիս մեջ ու ուզում եմ քեզ փոխանցել: Դե~,վերցրու: Մի վախեցիր երջանիկ լինելուց: Արի փոխենք ամեն ինչ,արի ինքներս փոխվենք…
Ես էլ չգիտեմ հետս ինչ է կատարվում: Ուղղակի ափեափ երջանկությամբ եմ լցվել ու  միայնակ այն վայելել չեմ ուզում: Ես այն կիսում եմ քեզ հետ ու հուսով եմ,որ դու այն կվերցնես:
Գիտես, երբեմն հոգիդ լցվում է լույսով,վրադ իջնում է այնպիսի մի հանգստություն,որն ուղղակի անհնար է բացատրել: Դու խաղաղ ես,ժպտում ես ու դրանից էլ մարմնովդ սկսում է երջանկություն հոսել…
Արի մի պահ թողնենք մեր խաղերը մի կողմում, զգանք այս պահը,թքենք ամենի վրա ու երջանիկ լինենք:
Ախր ես ուզում եմ իմ երջանկությունը քեզ հետ կիսել…
Դե ինչ, քո մի կտոր երջանկությունը իմ ձեռքերում է:Իսկ դու այն կվերցնես իմ ափերից?
Ես երջանիկ եմ,որովհետև ուզում եմ երջանիկ լինել անկախ ամեն ինչից:Այո ես էլ քեզ պես ունեմ խնդիրներ: Սակայն ուզում եմ երջանիկ լինել ու կլինեմ:
Միշտ հիշիր. դու  պարտավոր ես երջանիկ լինել:Դու իրավունք չունես  սպանելու քո օրերն ու կյանքը:Ծնվել ես,ուրեմն պիտի ապրես,վայելես կյանքը,այլ ոչ թե ժամանակ սպանես ու գոյատևես:
Ես երջանիկ եմ….Իսկ դու?

Աթաբեկ Խնկոյան (Նախագիծ)

Նախագիծ
Աթաբեկ Խնկոյան
Նախագծի տևողությունը ՝ հոկտեմբերի  17-23:
Նախագծի նպատակն է  ուսումնասիրել Աթաբեկ Խնկոյանի կյանքը և ստեղծագործությունը, կազմել մեդիափաթեթ:
Սովորողի մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական մտածողություն:
Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում:
Առաջադրանքներ
1.Աթաբեկ Խնկոյանի կյանքը: /Որոնողական աշխատանք/
Համացանցից փնտրել տեղեկություններ Խնկոյանի կյանքի մասին, պատրաստել տեսանյութ:
2.Աթաբեկ Խնկոյանը որպես մանկագիր: /Հետազոտական աշխատանք/ծ
3.Ե՞րբ է հիմնադրվել գրադարանը:
Ինչո՞ւ է կոչվում Աթաբեկ Խնկոյանի անունով:
Ինչպե՞ս են գրադարանում նշում Խնկոյանի ծննդյան օրը, և այլն:
ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ
загруженное (1)                          загруженное
Աթաբեկ Խնկոյանը (Խնկո- Ապեր) հայ մանկագիր բանաստեղծ է : Ծնվել է 1870 թվականինին Փամբակի շրջանի Ղարաբոյա գյուղում:
Աթաբեկ Խնկոյանը գրագիտություն սովորել է իրենց գյուղի տիրացուի մոտ, այնուհետև անցել Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), ուր հաջողությամբ լրացնելով ուսման միջին ընթացքը, նվիրվել է ուսուցչության:
Նա մանուկների համար բազմաթիվ ստեղծագործություններ է գրել, մշակել հայկական և այլ ժողովուրդների շատ առակներ։
Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից: Նրա այդ շրջանում գրած ոտանաւորները լույս տեսան 1890 թվականին: Աշխատակցում էր նաև ” Աղբյուր մանկական ամսագրին”: Խնկոյանը դարձավ նրա ամենամոտիկ աշխատակիցը:
Ղազարոս Աղայանից և Հովհաննես Թումանյանից հետո, Խնկոյանը հարարւում է մեր մանկական լավագույն գրողներից մեկն է: Նրա մանկական նմանը չունեցող ոտանավորներից են՝ ” Գիրք”, “Այգի”, ” Լուսին”, “Ծիծեռնակին”, ” Գարուն”, “Մեղու”, ” Ձմեռ պապի”, և այլն: Չափածո գրվածքներից են՝ “Աղվեսն ու Արջը”, ” Ցորնատերն ու Ջաղացպանը”, “Գյուղացին ու Արջը”, և այլն: Իսկ արձակներից՝ ” Խուլի այծերը”, ” Իմ բալիկը” ” Գալոյի Աղվեսը”, և այլն:
Սակայն Խնկոյանը մեր գրականութեան մէջ ավելի հայտնի է որպես տաղանդվոր առակագիր: Բազմաթիվ են նրա մեկը մյուսից ավելի սուր խայթող ու խորիմաստ առակները:
Ինքնույն գրվածքներից բացի ունի և փոխադրություններ՝ մեծ մասամբ ռուս հռչակավոր առակագիր Կռիլովից: Այս շարքին են պատկանում՝ “Կարիճն ու գորտը”, ” Ճպուռն ու մրջյունը”, “Մկների ժողովը”, “Վատ ընկեր”, “Կկուն ու աքլորը”, ” Գայլն ու գառը”, “Աղվեսն ու խաղողը”, և այլն:
Խնկոյանը մահացել է 1935 թվականին Երևանում:
Նրա անունով է կոչվում Երևանի քաղաքային մանկական գրադարանը:
Առավել հայտնի են «Աղվեսն ու արջը», «Գող մաքին», «Առակներ», «Բանաստեղծություններ», «Մրգաստան», «Գայլն ու գառը», «Մկների ժողովը», «Հեքիաթներ ու պատմվածքներ» ժողովածուները: Խնկո Ապերը զվարթ ու կատակասեր էր, սիրում էր հանպատրաստից ստեղծագործել: Բնավորության այդ գծերը դրսևորվել են նրա առակներում, որտեղ ծաղրել է մեծամտությունը, ժլատությունը, ագահությունը, դատարկ ճառասացությունը, փառամոլությունը, շողոքորթությունը և մարդկային այլ արատներ: Ճանաչված են նաև «Մեղուն», «Լուսինը», «Բկլիկ ձկնիկը», «Կարմիր գարունը», «Ճանճը», «Գիրք», «Փիսիկ», «Խոզի այծերը», «Սերոբը» գործերը: Նրա առակներն ու ոտանավորները, փոխադրությունները («Մկների ժողովը», «Գայլն ու գառը», «Ճպուռն ու մրջյունը», «Խոզն ու ագռավը») սիրելի են և՜ մեծերին, և՜ փոքրերին: Նա նաև հմուտ թարգմանիչ էր: Բարձր արվեստով,  կենդանի ու հյութեղ լեզվով է թարգմանել կամ փոխադրել ռուս առակագիր Իվան Կռիլովի գործերից, Սամուիլ Մարշակի, Նիկոլայ Նեկրասովի բանաստեղծություններից, Ալեքսանդր Պուշկինի «Տերտերն ու իր Բալդի ծառան», ռուսական ժողովրդական «Ոսկե ձվիկը», «Պապն ու շաղգամը» հեքիաթները:
Խնկո Ապերը հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր («Մեր դպրոցը», «Կարմիր արև»):
Խնկո Ապոր անունով են կոչվել Մանկական հանրապետական գրադարանը Երևանում, դպրոց՝ Գյումրիում:

 

Խնկո  Ապոր  անվան  ազգային  մանկական  գրադարան

загруженное (3) загруженное (2)

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մանուկների և պատանիների գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայություններն իրականացնող, ինչպես նաև հանրապետության մանկական գրադարանների գիտամեթոդական և գրադարանագիտական կենտրոն է:

Գրադարանի ընթերցողներն են նախադպրոցական տարիքից մինչև 18 տարեկան երեխաները և պատանիները, ինչպես նաև մանկավարժներ, ծնողներ, մանկական գրականության ընթերցանությունը կազմակերպողներ: Գրադարանի հավաքածուի գրքերը, երաժշտական և օտարալեզու գրականությունն ու տեսալսողական նյութերը ընթերցողներին տրամադրվում են են` ըստ տարիքային առանձնահատկության տարանջատված սրահների առձեռն ֆոնդերի միջոցով:

Մանկագիր – առակագիր Խնկո – Ապերը վախճանվեց 1935 թվականի հոկտեմբերի 6-ին: Թաղումը կազմակերպելու համար կազմվեց կառավարական հանձնաժողով՝ Դ. Սիմոնյան (նախագահ), Գ. Աբով, Վ. Ալազան, Ս. Զորյան, Սիմակ, Պ. Մակինցյան, Արաքս կազմով: 
Հանձնաժողովը որոշեց թաղումը կատարել հոկտեմբերի 9-ին, առաջարկեց Պետհրատին լույս ընծայել Ա.Խնկոյանի երկերը, Երեւանում բացվելիք մանկական գրադարանը կոչել Խնկո – Ապոր անունով եւ Երեւանի դպրոցներից մեկում սահմանել նրա անվամբ երկու կրթաթոշակ:
Մահվան առիթով ցավակցություն հրապարակեցին. Գրողների միության վարչությունը, ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը, «Խորհրդային Հայաստան», «Ավանգարդ», «Պիոներ կանչ» թերթերի, «Հոկտեմբերիկ», «Խորհրդային արվեստ» ամսագրերի խմբագրությունները:
«Գրական թերթի» հոկտեմբերի 10-ի համարում տպագրվեցին «Աթաբեկ Խնկոյանի մահը», «Վերջին ուղին» հոդվածները: 
«Նա մանուկների սիրելի գրողն էր, Պ.Պռոշյանից, Հ.Թումանյանից, Ղ.Աղայանից հետո Աթաբեկ Խնկոյանը դարձավ հայ մանկական գրականության ամենանշանավոր ներկայացուցիչը» (Դ.Սիմոնյան, Խորհրդային Հայաստան, 9 հոկտեմբերի 1935):

Գրադարանում գործում են Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներում հիմնադրված “Գերմանական ընթերցասրահը” և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության և Իրանի մշակույթի զարգացման մանկական կենտրոնի հետ համատեղ բացված Իրանական ընթերցասրահը: Ըստ ընթերցողների տարիքային առանձնահատկությունների և հետաքրքրությունների՝ գրադարանում գործում են տիկնիկագործների, ասմունքի և թատերական, ասեղնագործության, հյուսքի և գոբելենի, համակարգչային ուսուցման խմբակներ և նկարչական ստուդիա:

Համեմատիր առարկաները

images (1)

Խաղեր 3 տարեկան երեխաների համար

Երեխայի առաջ դրեք երկու խաղալիք: Նա պիտի սկզբում ասի, թե ինչով են դրանք նման, իսկ հետո՝ ինչով տարբեր: Օրինակ՝ արջուկն ու նապաստակը նման են իրար իրենց փափկությամբ: Նրանք ունեն թաթեր, աչքեր, ականջներ: Իսկ տարբեր են, որովհետև արջուկը մեծ է, նապաստակը՝ փոքր, արջուկը գորշ գույն ունի, նապաստակը՝ սպիտակ և այլն: Այսպես խորհուրդ է տրվում համեմատել ցանկացած զույգ խաղալիք (երկու տարբեր գնդակ, երկու տարբեր մեքենա):

Տարբեր ձայներով

Խոսքի զարգացման համար լավ միջոց է տարբեր ձայներով երգն ու զրույցը: Երեխայի հետ երգեք շատ հասարակ մի երգ: Սկզբում երգեք սովորական ձայնով, հետո փոխեք ձայնը, աշխատեք, որ փոքրիկն էլ ցանկանա կրկնել:

Փորձեք տարբեր ձայներ.

-բարձր

-ցածր

-կամաց

-խլացրած (քթանցքերը սեղմել երգի ժամանակ):

Այս տիպի խաղը կօգնի երեխային կողմնորոշվել խոսքի դրսևորման տարբեր ձևերում:

images

Տոնում ենք “Էրեբունի-Երևանի 2795” տարեդարձը.

ԵրևանՀայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և միաժամանակ ամենամեծ բնակավայրը։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքսգետի վտակ Հրազդան գետի ափին։ Բնակչության քանակով, որը կազմում է 1,117 մլն (2010 թ), Հայաստանի խոշորագույն քաղաքն է։ Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 12-րդն է Հայաստանի պատմության մեջ։

images (4)

Էրեբունին հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին և տեղակայված է եղել այժմյան Երևանի հարավային մասում։ Ըստ Վանում գտնված սեպաձև տարեգրության՝ ուրարտական արքա Արգիշտի Ա-ն իր թագավորության 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է․ «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր․․․»։ Մեկ դար անց վարչական և քաղաքական կենտրոնը տեղափոխվեց Թեյշեբաինի ամրոց, որը հիմնադրել էր Ռուսա Բ արքան այժմյան Երևանի հարավ-արևմտյան մասում, սակայն Թեյշեբաինին ավերվեց հավանաբար սկյութացիների կողմից Ուրարտուի անկման տարիներին (մ․թ․ա․ 590-ականներին)։ Էրեբունին շարունակեց իր գոյությունը նաև պարսից դարաշրջանում։ Այնտեղ գտել են միլեթական մետաղադրամներ՝ հատած մ․թ․ա․ 478թ․։ Հավանաբար այդ ժամանակ էլ հայերեն Էրեբունին սկսեցին արտասանել Էրեվունի։ Վարկածներ կան, սակայն ոչ հիմնավոր, որ Էրեվունին եղել է Պարսից սատրապություն Արևելյան Հայաստանի կենտրոնը։ [1]

Մ․թ․ա․ IV-III դարերին վերաբերվող հնագիտական հուշարձաններ գրեթե չեն հայտնաբերվել։ Երևանի մասին հիշատակում եղել է միայն III դարի մանիքեական տեքստում, որից պարզ է դառնում, որ Մանի մարգարեի աշակերտներից մեկը քրիստոնեական համայնքի հարևանությամբ հիմնադրել է մանիքեական համայնք։ Ըստ արձանագրության Երևանը կառավարում էր ինչ-որ միապետ, որն էլ ըստ հետազոտողների նշանակում է, որ այնտեղ ամրոց է եղել, որն էլ կառավարում էր այդ միապետը։ 5-րդ դարում կառուցվել է երևանյան ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է 1931 թվականին։images (1) images (2) images (3) images

Մանկական խաղիկներ

Իմ աղջիկը խաս աղջիկ է,
Ջրի միջի թաս աղջիկ է,
Նստել է, խորոզ կփետտե,
Ոտներ վեր – վեր կնետե,
Ինչ կա, չկա` կլոփե,
Տատին կգա` դոմփ,
Աղջկաս կդմփե:

Չոփ-չոփ, չոփ-չոփիկ
մրոտ մռութ չոփ-չոփիկ,
բերան մռութ լվանանք,
մաքրվենք ուրախանանք:

Եկեք գնանք մենք գետակ,
Թաթիկ- մատիկ լվանանք,
Սալաքարին մենք նստենք,
Զովանանք ու տաքանանք:

pizap.com13811507941461