ՈՒսումնասիրում ենք Մտավոր հետամնացություն (սակավամտություն, օլիգոֆրենիա (հունարեն oligos)

Մտավոր հետամնացություն

загруженное images загруженное (1)

Մտավոր հետամնացությունը (սակավամտություն, օլիգոֆրենիա (հունարեն oligos`

փոքր և phrēn` ուղեղ բառերից)) հոգեկանի, նախևառաջ, ինտելեկտուալ

գործունեության կայուն, անդառնալի թերզարգացումն է` պայմանավորված

գլխուղեղի բնածին կամ ձեռքբերովի օրգանական պաթոլոգիայով: Մտավոր

հետամնացությունը հարկ է տարբերել մեծ տարիքում առաջացած ինտելեկտի

խանգարումներից, ինչպես նաև հոգեկան և նևրոլոգիական հիվանդություններից:

Նման դեպքերում ինտելեկտն իջնում է ավելի ցածր մակարդակի, այնինչ մտավոր

հետամնացության դեպքում այն երբեք էլ չի հասնում նորմալ մակարդակի:

Գիտնականների հետազոտությունները ցույց են տալիս, որ մտավոր

հետամնացության մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ առկա են 3

կարևորագույն հատկանիշներ.

 գլխուղեղի օրգանական վնասվածք

 ճանաչողական գործունեության խանգարում

 դրա կայուն բնույթը:

Օլիգոֆրենիայի ժամանակ գլխուղեղի օրգանական վնասվածքը ստանում են

մինչև 2 տարեկան հասակը: Առաջացման պատճառներն են ներարգանդային

վնասվածքները, հղիության ընթացքում մոր կրած ինֆեկցիոն

հիվանդությունները (վիրուսային գրիպ, կարմրուկ, դեղնախտ և այլն):

Օլիգոֆրենիան ունի դրսևորման 3 աստիճան`թեթև, միջին, ծանր:

Մտավոր հետամնացությունը լինելով կենտրոնական նյարդային համակարգի

օրգանական վնասվածքների արդյունք`բերում է հոգեկանի և ընդհանրապես

անձի որակական փոփոխությունների: Սակայն այն հոգեկան հիվանդություն

չէ, այլ սպեցիֆիկ վիճակ է, երբ երեխայի ինտելեկտուալ զարգացումը

սահմանափակվում է կենտրոնական նյարդային համակարգի գործունեության

որոշակի մակարդակով:

Մտավոր հետամնացությունը չի բուժվում: Սակայն մտավոր հետամնաց

երեխան կարող է զարգանալ, սովորել, իհարկե,իր կենսաբանական

հնարավորությունների սահմաններում: Եվ այդ առումով այս երեխաների

զարգացումն ու սոցիալական ադապտացիան մեծապես կախված են

դաստիարակության և կրթության համակարգից:

Մտավոր հետամնաց են կոչվում այն երեխաները,որոնք ունեն գլխուղեղի օրգանական արատի հետևանքով առաջացած հոգեկան,հատկապես բարձրագույն իմացական գործընթացների (ակտիվ ընկալումներ,խոսքային տրամաբանական մտածողություն,կամածին հիշողություն,խոսք և այլն) կայուն խանգարում:
Մտավոր հետամնաց երեխաներին բնորոշ է հուզական որտում ախտաբանական գծերի առկայությունը`բարձր բռնկություն կամ, ընդհակառակը անտարբերություն,հետաքրքրությունների ձևավորման և գործունեության սոցիալական մոտիվացիայի դժվարություններ:
Բազմաթիվ մտավոր հետամնաց երեխաների շրջանում դիտվում են ֆիզիկական զարգացման խանգարումներ`դիսպլազիա,զանգի ձևի և վերջույթների չափերի աղավաղումներ,ընդհանուր,մանր և արտաբերական շարժումների խանգարումներ:Մտավոր հետամնացության այս և այլ բնութագիրներն էլ դրդում են առավել մեծ ուշադրություն դարձնել այդպիսի երեխաների զարգացմանը,դաստիարակությանը և անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:Ի տարբերություն հոգեկան հիվանդներ,մտավոր հետամնացների օրգանական արատը հնարավոր չէ լիովին վերացնել,այն միայն ի շնորհիվ ճիշտ հոգեբանամանկավարժական օգնության փոխհատուցվում է ,որպեսզի ավելի հշտ լինի նրանց ինտեգրացումը հասարակության մեջ:
Մտավոր հետամնաց երեխաները ուշադրության և խնամքի կարիք ունեն:Որպեսզի օգնությունը ճիշտ իրականացվի,անհրաժեշտ է նրանց վիճակի վաղ ախտորոշում:Կարևոր է ոչ միայն արատի բնույթը,այլև բացահայտել նրա կառուցվածքը,նրա այն որոկական և քանակական բնութագիրները,որոնք կարող են հիմք հանդիսանալ երեխայի հատուկ հաստատություններ ընդունվելու և հետագա շտկողական աշխատանքի համար:
Գոյություն ունեն հատուկ հաստատություններ (օժանդակ դպրոցներ, մանկապարտեզներ,սոցիալական ապահովության հատուկ հաստատություններ), որոնք զբաղվում են զարգացման թերություններ ունեցող երեխաների ուսուցմամբ և դաստիարակությամբ:Սակայն,բացի նման հաստատություններից,մեծ դեր ունի նաև շրջապատը,որը ևս մեծ ազդեցություն ունի այդպիսի երեխաների հոգեկան զարգացման վրա:
Քանի որ գոյություն ունեն մտավոր հետամնացության տարբեր աստիճաններ (դեբիլություն,իմբեցիլություն,ապուշություն),որոնց ճիշտ ախտորոշումը որոշակի դժվարություն է ներկայացնում,գոյություն ունի հանձնաժողով,որը տարաբնույթ հետզոտությունների միջոցով որոշում է արատի բնույթը և էությունը:Մտավոր հետամնացության յուրաքանչյուր աստիճան ունի իր առանձնահատկությունները և տարբերությունները մյուսներից:Այդ տարբերությունները հիմնականում արտահայտվում են ֆիզիկական,հոգեկան և խոսքային առանձնահատկու-թյուններով:Այդ պատճառով այս երեխաների հետ աշխատելիս անհրաժեշտ է ոչ միայն արատաբանի,այլև հոգեբանի, օլիգոֆրենոմանկավարժի, բժշկի և լոգոպետի համագործակցությունը:

Պատճառագիտությունը

Մտավոր հետամնացությունը բացարձակապես չի կարող դիտվել որպես նոզոլոգիապես միասնական հիվանդություն։ Հեղինակները պատմականորեն առանձնացրել են մտավոր հետամնացությամբ տառապողների երկու տարբեր խումբ։ Մի խմբում ընդգրկված են հստակ կենսաբանական կամ օրգանական պատճառ ունեցողները՝ կազմված պրենատալ, պերինատալ և պոստնատալ հայտնի պրոբլեեմներով անձանցից։ Ընդամենը երկու տասնամյակ առաջ համարվում էր, որ մտավոր հետամնացության դեպքերի մոտ 25 %-ն է պայմանավորված կենսաբանական հայտնի պատճառներով, իսկ գիտական ընթացիկ տվյալները թույլ են տալիս մտավոր հետամնացությամբ անձանց շուրջ 50 %-ի մոտ փաստել օրգանական պատճառագիտություն։ Քրոմոսոմային կամ նյութափոխանակության խանգարումները, մասնավորապես՝ Դաունի հիվանդությունը և ֆենիլկետոնուրիան, առավել հաճախ հանդիպողներից են, որոնք վերաբերում են մտավոր հետամնացությանը։ Այս հիվանդությունների հետ կապված մտավոր հետամնացությունը, սովորաբար, ախտորոշվում է ծնվելիս կամ վաղ մանկական տարիքում, իսկ ծանրությունը՝ չափավորից խորն է։

Օլիգոֆրենիայի առաջացման պատճառները բազմաթիվ են ու բազմազան։ Դրանց շարքն է դասվում ներարգանդային շրջանում պտղի գանգուղեղի ախտահարումը, որի պատճառ կարող են հանդիսանալ ծանր տոքսիկոզները, տոքսոպլազմոզը, կարմրախտը, ռեզուս անհամատեղելիությունը և այլն։ Կարևոր պատճառներ են նյութափոխանակության խանգարումները, ծնողների ալկոհոլամոլությունն ու սիֆիլիսը, քրոմոսոմային անոմալիաները, միկրոցեֆալիան, հիդրոցեֆալիան։ Նշանակություն ունեն նաև ծննդաբերական ասֆիքսիան ու վնասվածքները, հետծննդյան շրջանի առաջին ամիսների և նույնիսկ առաջին տարիների կրած ինֆեկցիաները (մենինգիտ, էնցեֆալիտ), ինտոքսիկացիաները, գանգուղեղային վնասվածքները և այլն:

իմ թարգմանած մաթեմատիկական խաղերը

Դուք երբևէ լսել եք անսովոր գլուխկոտրուկի մասին` թանգրամի,  որը եկել և մեզ է հասել Չինաստանից:Եթե չգիտեք այս խաղի միջոցով կծանոթանաք:Իմաստը այս հանելուկի խաղ է, որ յոթ պարզ երկրաչափական պատկերները  պետք է օգտագործեք և դրանք չպետք է կրկնվեն:Դուք հնարավորություն ունեք հավաքելու հինգ տարբեր կենդանիներ:Դուք շատ հեշտությամբ կկռահեք թե ինչ կենդանի եք ստանալու, քանի որ նրանք բոլորնել շատ հեշտությամբ են ընկնում իրենց տեղերը:

http://www.igraemsa.ru/igry-dlja-detej/igry-na-logiku-i-myshlenie/tangram-zveri

բոլոր երեխաները անհամբեր սպասում են իրենց ծննդյան օրվանը, քանի որ այդ օրը ծնողները և ընկերները իրենց նվերներ են տալիս:Իսկ օրվա վերջում անպայման վառում են տորթի մոմերը:Ահա և կենդանիները մեր մանկական տրամաբանական խաղի մեջ նշում են իրենց ծննդյան տարեդարձները և մենք յուրաքանչյուրի համար պարտրաստել ենք մեկական տոնական տորթ` մոմերով:Քո խնդիրն է գուշակել քանի տարեկան է դարձել կատուն, քուռակը, գայլը, հավը, քոթոթը, շունը և աղվեսը:Դրա համար դու պետք է ուղղակի հաշվես տորթի վրայի  մոմերը , որովհետև ավանդույթի համաձայն մոմերի քանակը համապատասխանում է հոբելյարի տարիքին:Հենց որ գուշակես մկնիկով սխմիր տոնական փուչիկի վրա գրված թիվը և կենդանիները կտեսնեն նաև տոնական հրավառությունը նվիրված իրենց տարեդարձին:

http://www.igraemsa.ru/igry-dlja-detej/igry-na-logiku-i-myshlenie/vesjolaja-igra-den-rozhdenija

Այս խաղում մենք ոչ միայն խաղում ենք նաև ծանոթանում ենք նոր երկրաչափական պատկերի հետ` շրջանի:ԴՈւ կծանոթանաս այդ պատկերին եթե անցնես խաղի երեք փուլերը:Այսպես`, ուշադիր նայի առաջին փուլի նկարին, քանի որ մյուս փուլերում դու պետք է տարբեր պատկերների մեջից նշես շրջանները:

http://www.igraemsa.ru/igry-dlja-detej/online-igry-dlja-malyshej/igry-pro-figury/igra-pro-krug

 

Սովորորում ենք թվերը:Պետք է ճիշտ դասավորել թվերը հերթականությամբ և կլինի շատ գեղեցիկ հրավառություն:

http://www.mathsisfun.com/games/fireworks-counting.html

Արթուր Թարխանյան

Ի ծնե Արթուր Արտավազդի Թարխանյան
Ծնվել է 1932 փետրվարի 23
Ծննդավայր Երևան
Մահացել է 2006
Ազգություն Հայաստան Հայաստան
Ճյուղ(եր) ճարտարապետություն
Գործունեություն ճարտարապետ

Արթուր Արտավազդի Թարխանյան (1932փետրվարի 23Երևան – 2006), ճարտարապետ, ՀՀ վաստակավոր (1972), ՀՀ ժողովրդական. (1987) ճարտարապետ։ Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի (1992), ՀՃԱ (1996) պատվավոր անդամ։

1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1957 թվականից աշխատում է Հայպետնախագիծ ինստիտուտում19691986 թթ.՝ տիպային նախագծման արվեստանոցի ղեկավար, 1990 թվականից՝ գլխավոր ճարտարապետ։ 1986-89-ին՝ ՀՀ պետշինի նախագահի առաջին տեղակալ։

1968 թվականից դասավանդում է ԵՊՃՇՀ-ում (պրոֆեսոր՝ 1993 թվականից)։

Համահեղինակների հետ Արթուր Թարխանյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝

  • ՀՀ ԳԱԱ Հասարակական գիտությունների ինստիտուտների մասնաշենքերը (1955-72)
  • «Ռոսիա» կինոթատրոնը (1970-74, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ, 1979)
  • Երիտասարդության պալատը (1970-85, ՀամԼԿԵՄ մրցանակ, 1981)
  • «Զվարթնոց» օդանավակայանը (1981, ՀԽԱՀ Պետական մրցանակ՝ 1985)
  • Մարզահամերգային համալիրը (1984, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1987)
  • «էրեբունի-3» բնակելի միկրոշրջանը

Արթուր Թարխանյանը շուրջ 2 տասնյակ հուշարձանների ճարտարապետ է։

Արթուր Թարխանյանը պարգևատրվել է Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (19621968), խորհրդային ճարտարապետության 1973-77-ի նվաճումների, «Տարվա լավագույն կառույց» (1982, ոսկե մեդալ), «Տարվա լավագույն ստեղծագործություն» (1985) համամիութենական ստուգատեսների դափնեկիր, ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ոսկե, ՀՀ Անանիա Շիրակացու (1998) մեդալներով։

Եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1980-89)։

1997 թվականին Երևանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է Արթուր Թարխանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Պատրաստենք գեղեցիկ զարդեր ինտերիերի համար

Առաջարկում եմ պատրաստենք պայծառ թիթեռնիկներ, զատիկներ,խխունջներ բնության անկյունը զարդարելու համար:
Աշխատանքի համար մենք պետք է երկու դատարկ պլաստիկե շիշ, մկրատ,трафарет,ապակու ներկեր,փայլով սոսինձներ:
566db5b583bbb0ff5517e31ac87c39b1.jpg2e5ebc941da8beda99fcc85fb3edc8e6.jpg8c14400013fb29a9d3d22199ef91a9a2.jpgd6769ad978d4bffbb6818b9decbf1fd6.jpg5e33f746c4fb50a5c4e17af8fed03e72.jpg03fda5956c361b1b33c021451a57cff1.jpg03fda5956c361b1b33c021451a57cff1.jpg5aaa9e5a752c43058afc6873c1e81d4e.jpg3de351fb8b21896b59113ccb976df075.jpgd3437ba1e4380ec266c6cf72f8f37f67.jpg1252b8214c23546345cabf0f9e29d279.jpg